|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց:
Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի հավակնորդ անդամները գրավոր կարգով նախարարություն են ներկայացնում դիմում` խորհրդի կազմում ընդգրկվելու համար և տեղեկատվություն/ փաստաթղթեր Խորհրդի հավակնորդ անդամին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հիմնավորելու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է` 2016թ. մայիսի 18-ը: Փաստաթղթերը ներկայացվում են ՏԿԶ նախարարություն` Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն N 3 հասցեով: