|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հունիսի 21-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զորակոչի և զինծառայության հետ կապված մի շարք հարցեր:
ՊՆ-ից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել հանձնաժողովի` 2018թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման աշխատանքի արդյունքներին, հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների կապակցությամբ պաշտպանության նախարարի տված հանձնարարականների կատարման ընթացքին, օրենսդրական-իրավական կարգավորումների ենթակա, ինչպես նաև ընթացիկ զորակոչի հետ կապված խնդիրների:
Հասարակական խորհուրդը կշարունակի անմիջական մասնակցություն ունենալ զորակոչի գործընթացում` իր ջանքերը կենտրոնացնելով քաղաքացիների դիմումների և բողոքների լուծման ուղղությամբ: Կնախաձեռնվեն նաև հանդիպումներ պաշտպանական գերատեսչության պատասխանատուների հետ` հասարակական խորհրդի վերլուծությունների և առաջարկությունների քննարկման նպատակով: