Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի կազմը լրացնելու նպատակով հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը` 20.06.2016թ.:
Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
Խորհրդի հավակնորդ անդամները գրավոր կարգով նախարարություն են ներկայացնում դիմում` խորհրդի կազմում ընդգրկվելու համար և տեղեկատվություն/ փաստաթղթեր Խորհրդի հավակնորդ անդամին ներկայացվող պահանջներին համապատասխանությունը հիմնավորելու համար: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է`2016թ. հուլիսի 20-ը:
Փաստաթղթերը ներկայացվում են ՏԿԶ նախարարություն` Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն N 3 հասցեով (հեռ. 511360):