|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր կայացել է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ, որը նախագահել է ԱԻ նախարար, խորհրդի նախագահ Անդրանիկ Փիլոյանը:
Արտահերթ նիստ հրավիրելու առաջարկություն էր ներկայացվել Արևելյան գործընկերության «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ» կազմակերպության և հասարակական խորհրդի կազմում ընդգրկված մի խումբ անդամների կողմից:
Հարցերի վերաբերյալ եղել են տարբեր մոտեցումներ, առաջարկություններ, աշխատանքային շահագրգիռ քննարկում և մտքերի փոխանակում:
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջարկել է անցկացնել նաև հասարակական խորհրդի միջանկյալ հանդիպում՝ նախարարության աշխատանքային, մասնագիտական խմբերի հետ՝ քննարկված առաջարկությունները վերջնական արդյունքի բերելու նպատակով:
Խորհրդի անդամներից բացի նիստին հրավիրվել էին օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետող աշխատակիցներ, մասնագետներ, ինչպես նաև օրակարգային հարցերին առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք: