Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ողջունելով հասարակական խորհրդի անդամներին և շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված միջոցառումների խորապատկերում կարևորել է հասարակական խորհրդի ծավալած գործունեության շարունակականությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հասարակական խորհրդի գործունեության կարևորությունը հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում զինված ուժերի համալրման առումով և վստահություն հայտնել, որ խորհուրդն իր առավել ակտիվ աշխատանքով այսուհետ ևս կշարունակի ձևավորել երկխոսության ու փոխվստահության մթնոլորտ բանակի ու հասարակության միջև:
Աշխատանքային հանդիպման ընթացքում ամփոփվել ու վերլուծվել են վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի կողմից կատարված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվել են գործունեության հիմնական ուղղություններն ու առաջիկա անելիքները: Խորհրդի գործունեությունը պաշտպանության նախարարի առաջարկությամբ այսուհետ ևս կհամակարգի Գեղամ Հարությունյանը: