Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գնահատման եւթեստավորման կենտրոնն վերլուծել է 5-6-րդ դասարաններում անցկացրած արտաքին գնահատումների արդյունքները: Հանրապետության 104 դպրոցների 1.502 5-րդցիներ թեստային առաջադրանքներ են լուծել Մաթեմատիկա եւ Մայրենի լեզու առարկաներից, իսկ 3.027 6-րդցիները` օտար լեզուներից:
Մինչեւ 5-6 դասարաններում արտաքին գնահատում անցկացնելը Գնահատման եւ թեստավորման կենտրոնը գիտելիքների ստուգում էր անցկացրել նաեւ ավագ դպրոցներում: Եվ եթե վերջիններում ամենաբարձր` 9-10 գնահատական ոչ մի առարկայից չէր գրանցվել, իսկ միջին գնահատականը չէր գերազանցում դրական` 4 միավորի շեմը, ապա հիմնական դպրոցում 9-10 չեն ստացել միայն ֆրանսերենից:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ սահմանամերձ գյուղերում ապրող 5-րդցիները, հայոց լեզվից ավելի խորը գիտելիքներ ունեն, քան քաղաքի իրենց մյուս հասակակիցները:
5-6-րդ դասարաններում արտաքին գնահատումների հետ միաժամանակ Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ուսուցիչների շրջանում անցկացրել է հարցում: «Մասնակցեցին 5-րդ եւ 6-րդ դասարանի 316 ուսուցիչ: Հարցրել էինք, օրինակ, թե ինչքան է տվյալ դասարանում իրենց առարկայի դասավանդման արդյունավետությունը»,- պատմում է ԳԹԿ հետազոտությունների եւ վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Բայադյանը: 0.6 տոկոսը պատասխանել է` «շատ մեծ է», 21տոկոսը` «մեծ է», 76%-ը` «միջին է», 1 տոկոսը` «փոքր է»: «Հետաքրքիրն այն է, - շարունակում է Նարինե Բայադյանը,- որ իրենց դասավադման արդյունավետությունը մեծ համարող ուսուցիչների աշակերտներն հանդես են եկել ընդհանուր միջինից (5.8) ցածր արդյունքներով` 3.6-5.4: Իսկ առավելագույն` 10 գնահատական հավաքած աշակերտների ուսուցիչներն իրենց դասավանդման արդյունավետությունը համարում են միջին»: