|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը երկրորդ անգամ է արձագանքել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյուքչեքի` իրեն ուղղված վիրավորական հրապարակմանը:
Ըստ Sozcu-ի՝ լրագրողները հերաքրքրվել են առաջիկա օրերին Թուրքիայում կազմակերպվելիք` ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակցելու համար Անկարա ժամանող Մարի Հարֆից, թե արդյո՞ք թուրք քաղաքապետը մասնակցելու է համաժողովին։ «Այդ համաժողովներին մասնակցելու մակարդակը չունի»,- պատասխանել է ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Բալթիմորի իրադարձությունների վերաբերյալ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյուքչեքը համացանցում վիրավորական գրառում էր արել՝ Մարի Հարֆին «ապուշ շիկահեր» անվանելով: