Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 20:01
Արցախ

Պահանջվում է աշխատանքների համակարգման ավելի բարձր մակարդակ

Պահանջվում է աշխատանքների համակարգման ավելի բարձր մակարդակ

Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին:

 

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը, քննարկվել են այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Երկուստեք նշվել է, որ դրանց հաջող իրականացումը պահանջում է աշխատանքների համակարգման ավելի բարձր մակարդակ: