կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-14 01:39
Սպորտ

Մխիթարյան. Չեմպիոնների լիգան այլ մակարդակ է

Մխիթարյան. Չեմպիոնների լիգան այլ մակարդակ է
Դոնեցկի «Շախտյորի» խաղացող Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լրագրողների հարցերին: 

-Մենք ցանկանում էինք հաղթել և ուրախացնել մեր երկրպագուներին` չնայած, որ արտագնա հանդիպմանը պարտվել էինք 5:1 հաշվով: Նման խաղեր հազվադեպ են լինում, և մենք փորձում ենք անել ամեն հնարավորը նրանց ուրախացնելու համար: Ցավոք, այս հանդիպմանը դա մեզ չհաջողվեց, թեև բոլորս ձգտում էինք հաջողության հասնել:  Առաջին խաղակեսի ավարտին գոլ բաց թողեցինք և այդուհետև չկարողացանք շտկել իրավիճակը: 

-Ինչպիսի՞ հոգեբանական վիճակում է գտնվում «Շախտյորը» նման հանդիպումներից հետո: 
-Հաջորդ անգամ պետք է ավելի սառնասրտորեն մոտենանք խաղին և եզրակացություններ անենք: Մեր թիմը երիտասարդ է, մենք կարող ենք շտկել մեր խաղը, որովհետև բոլորը ցանկանում են սովորել և ավելիին հասնել: 

-«Շախտյորն» ավարտեց իր ելույթները Չեմպիոնների լիգայում: Ի՞նչ կասեք մրցաշարի արդունքների մասին: Ի՞նչ դաս քաղեցիք այս ամենից: 
-Ինքս ինձ համար բացահայտեցի, որ սա բոլորովին այլ մակարդակ է, որը չի կարելի համեմատել Ուկրաինայի առաջնության հետ: Այստեղ խաղում են ամենաուժեղ թիմերը, և մնում են միայն նրանք, ովքեր ամուր նյարդեր ունեն և ավելի ուժեղ են:

«Շախտյորի» պաշտոնական կայք