Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանակին քանակ հակադրելը երբեք մեր ճանապարհը չի եղել. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ խոսելով մեր բանակի սպառազինության մասին։ Նա նշեց, որ իրականում մենք շատ մեծ առաջնագիծ ունենք, որտեղ կանգնած զինվորին փորձում են անհրաժեշտ սարքավորումները տրամադրել։
«Ապրիլյանից հետո ամենամեծ փոփոխությունն այն էր, որ ինժեներական սարքավորումների տեսանկյունից առաջնագծի վիճակը փոխվեց, ձեռք բերեցինք նոր սարքավորումներ։ Սա նշանակում է, որ քիչ բարելավվել է մեր տղաների անվտանգության հարցը։ Առաջնագիծը, սակայն, պետք է շարունակենք կահավորել՝ մենք կարիք ունենք սպառազինման։ Ադրբեջանն ընտրել է մրցավազքի ճանապարհը, բայց մենք էլ այժմ բավականին ադեկվատ սպառազինում ունենք հակահարվածի համար: Թեև տեխնիկան շատ արագ է զարգանում, սակայն ամեն ինչի «հակաթույնը» կա»,- ասաց նախարարը։
Նա նշեց նաև, որ սպառազինության ապահովման հարցում ոչ միայն ֆինանսական ռեսուրսներն են կարևոր, այլև կապերը: «Միշտ չէ, որ, ռեսուրսներ ունենալով, կարող ես գնել ուզածդ զենքը, և այստեղ հենց մեր Սփյուռքն իր կապերով կարող է մեզ օգնել»,- ասաց Սարգսյանը։