Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե ընդդիմության կարգավիճակում «Ելք» դաշինքը բարձրաձայնում էր փոխմարզպետների հաստիքների կրճատման անհրաժեշտության մասին՝ համարելով, որ մի մարզում 3 փոխմարզպետի հաստիքն ավելորդ ծախս է, ապա իշխանության գալով՝ բոլորովին այլ մոտեցում է դրսևորում: Նոր կառավարությունն իր որոշմամբ սահմանել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն քանակը, այդ թվում՝ փոխմարզպետների. եթե նախկինում փոխմարզպետների թիվը սահմանված էր ըստ մարզի մեծության և այլ չափորոշիչների, ապա նոր կառավարության հունիսի 11-ի որոշմամբ հավասարեցվել է. բոլոր մարզերում փոխմարզպետների նույն թիվն է սահմանվել՝ 3, և ներկայումս բոլոր մարզերում 3-ական փոխմարզպետ է նշանակվել:
Բայց մարզերի միջև ահռելի տարբերություններ կան, էլ չենք խոսում այն մասին, որ ամենամեծ մարզում անգամ 2 փոխմարզպետից ավելի նշանակելը մեծ շռայլություն է:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում