Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իշխանությունները շարունակում են ամեն քայլ ձեռնարկել՝ վաղը կազմակերպվելիք սգո երթին հնարավորինս շատ մարդ ներգրավելու համար, հաճախ նաև` ոչ օրինական ճանապարհներով։ Yerkir.am–ի տեղեկություններով` Երևանի և մարզային դպրոցներին պարտադրում են մասնակցել վաղը՝ դեկտեմբերի 19-ին, իշխանությունների կողմից կազմակերպվելիք սգո երթին դեպի Եռաբլուր։
Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ իշխանությունները հրահանգել են մարզերի բնակիչների բերել, ինչպես նաև սպառնացել էին պատերազմի ժամանակ որևէ խախտում ունեցող քաղաքացիներին՝ չմասնակցելու դեպքում քրեական գործ հարուցել։
Yerkir.am-ին մարզերից ահազանգում են, որ տնօրեններին հրահանգել են ուսուցչական կազմից երթին մասնակցողների «քանակ ապահովել»` ըստ դպրոցների թվաքանակային կազմի. որոշ դպրոցների հրահանգվել է 8, 10 և 20 մարդ ապահովել։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 18։30-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից ընդդիմությունը ջահերով երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր՝ ի հիշատակ հանուն հայրենիքի նահատակվածների։
Իշխանությունները, փաստորեն, անհանգստացած ընդդիմությա`ն օրըստօրե ուժգնացող հավաքներից, փորձում են «մրցավազքի» մեջ մտնել ընդդիմության հետ՝ ցույց տալով, որ նույնիսկ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելու և ՀՀ տարածքները զիջելու պայմաններում ունեն հանրության լայն աջակցությունը։