|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում 2019 թվականի 9 ամսվա ընթացքում գրանցվել է 3031 հրդեհով ավելի, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մեկ տարվա պաշտոնավարման ամփոփման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում եղել է հրդեհների աննախադեպ քանակ: Անցյալ տարի ունեցել ենք 5478 հրդեհի դեպք, իսկ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 8509 հրդեհ: Մեր հրշեջ-փրկարարները կարողացել են մարել բոլոր հրդեհները»,- նշեց Ցոլակյանը:
Նրա խոսքով` սույն թվականի առաջին 9 ամսվա ընթացքում 911 ծառայության կողմից սպասարկվել է 1 մլն 404 հազար զանգ: ԱԻ նախարարն ընդգծեց, որ հրշեջ-փրկարարները կանչով դուրս են եկել 22516, իսկ 2018 թվականին` մոտ 18 հազար անգամ: