|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանը մեկնարկելու է հունվարի 24-ին եւ տեւելու է չորս օր: Այս նստաշրջանի օրակարգում Հայաստանին առնչվող կոնկրետ որեւէ հարց չի քննարկվելու, սակայն մեր պատվիրակությունը շարունակելու ակտիվ աշխատել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Հունվարյան նստաշրջանում Ստրասբուրգում ելույթ է ունենալու Թուրքիայի նախագահ Ա.Գյուլը: Թե´ Դավութօղլուի, թե´ Գյուլի ելույթները նախատեսում են որոշ հարցերի ընթացակարգ:
«Դավութօղլի-Չավուշօղլի տանդեմը բոլորիս համար էլ հասկանալի է, որ փորձելու է իրենց համար այս, ինչպես իրենք են ձեւակերպել` բարենպաստ ժամանակաշրջանում առաջ մղել թուրք-ադրբեջանական լոբբիի շահերի տիրույթում գտնվող խնդիրները»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Խոսքը վերաբերում է ԵԽ-ում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ենթահանձնաժողովի ստեղծմանը: Ն.Զոհրաբյանը նշեց, որ եթե այնուամենայնիվ, թուրքերին հաջողվի ստեղծել այդ հանձնաժողովը, ապա հայկական պատվիրակությունը պետք է բոյկոտի: