Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Սիրիայում տիրող իրավիճակին: Նրա խոսքով`այս ժամանակաշրջանում սկսվում է Ամերիկայի և Ռուսաստանի շահերի վերլուծության ենթարկելու շրջանը: Շիրինյանի բնորոշմամբ`Ռուսաստանը ցանկություն ունի, որ Սիրիայում տարածքային փոփոխություններ չլինեն, իսկ Ամերիկան ուզում է ռեգիոնալ մասերի բաժանել, որը համընկնում է Թուրքիայի և Իսրայելի շահերի հետ: «Մեր շահն այն է, որ եթե հայկական լոբբին հնարավորություն ունի, պետք է պայքարի Սիրայի ամբողջականության պահպանման համար: Ինձ թվում է ԱՄՆ-ն նահանջելու է: Ամերիկան ավելի շատ հետաքրքրված է Արևելյան Ասիայով և նրա գեոպոլիտիկական մրցակիցը Չինաստանն է»,- ասաց Շիրինյանը` հավելելով, որ դժվար է հասկանալ`պետականորեն կկարողնա՞ նք մեր մեքենան շահել` գործընկերություն պայմանագրային պարտավորություններով, թե՞ եթե պետք է «քոծի» նման լինենք:
Շիրինյանը նշեց նաև, որ Թուրքիան անընդմեջ տարբեր ուղղություններով է գնում և մեկ հայտնվում է պանթյուրքիզմի շղարշի ներքո, մեկ էլ` պանիսլամիզմի, որը Թուրքիայի պարագայում հասկանալի է: