Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Արամյանը գրում է.
«Տևական ժամանակ է արդեն,որ համայն աշխարհի հայությունը լսում է Միքայել Մինասյանին: Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ասել, նշել, խնդրել և հորդորել, որ մենք պետք է մեր առօրյա հասարակական- քաղաքական կյանքին վերաբերող հարցերին ցուցաբերենք մասնագիտական մոտեցումներ կամ էլ լսենք մասնագետներին, պետք է նվիրումի զգացումով վերաբերվենք հայրենիքին, հայրենիքին ծառայություն մատուցած անձանց մասին խոսելիս պետք է հարգանքով մոտենալ, իսկ եթե ոչ՝ ավելի լավ է չխոսենք, պարտադիր է, որ շատերը ի սպառ վերացնեն փողոցային մակարդակի խոսակցությունների և կարծիքների արդյունքում ծնված այն հերյուրանքները, որոնք ձևակերպվել են «Սերժի փեսա» ասելով և հրամցված ատելության ֆոնին էլ նույն կերպ եզրափակվել են, առանց գիտենալու, փորձելու հասկանալ, թե ով է Միքայել Մինասյանը, ով է եղել Վատիկանում ՀՀ ի դեսպանը, ինչ է արել, ով է եղել մինչ «Սերժի փեսա» դառնալը, ինչ ընտանիքից է նա և այլն… Հարգելիներս, որպեսզի պարզ և հասկանալի լինի բոլորիդ ,թե ինչու եմ անդրադառնում Միքայել Մինասյանին, սկզբի համար թվարկեմ մի փոքր շարք, որի մասին մինչ այսօր վստահ եմ՝ չգիտեն շատերը և հետո մեկ նախադասությամբ եզրափակեմ այս գրառումս… 1. Դեսպանի պաշտոնը ստանձնելուն պես անմիջապես պայքար է սկսել թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանական լոբբիի դեմ Հռոմում 2. Նրա կողմից ղեկավարվող տեղեկատվական պատերազմում ջախջախվում է թուրք-ադրբեջանական լոբբին Հռոմում և հռոմի պապ Ֆրանցիսկոսը առաջին անգամ օգտագործում է ցեղասպանություն եզրույթը 3. Ջախջախիչ պարտության հետևանքով Թուրքիան ետ է կանչում իր դեսպանին Վատիկանից 4. Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, հաղթել են Ալիևի հորը, 2016 թ Ապրիլյան պատերազմում Սերժ Սարգսանը հաղթեց Ալիևին, իսկ տեղյա՞կ էիք, որ ապրիլյանի ընթացքում այդ ողջ տեղեկատվական պատերազմը Ադրբեջանի դեմ կրկին նախաձեռնել և վարել է Միքայել Մինասյանը իր ընկերների հետ, որտեղ կրկին փայլուն հաղթանակ է գրանցել: 5. Նրա օրոք հայատառ խաչքարեր են վերականգնվել և կանգնեցվել 6. Նրա օրոք Վատիկանում կանգնեցվել է Գրիգոր Նարեկացու հուշարձանը, իսկ Գրիգոր Նարեկացուն կարգվել է տիեզերական վարդապետի կոչումը: 7. Նրա օրոք և ջանքերով առաջին անգամ Հայաստան ժամանեց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, առաջին այցը անվանվեց ուխտագնացություն Հայաստան,որը նաև բարձր պատիվ և հարգանք էր խորհրդանշում, այցելեց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ, որտեղ էլ ձեռագիր մատյանում թողեց իր մտքերը:
Հարգելի հայրենակից, շատ է Միքայել Մինասյանի կողմից նման հաղթանակներ կերտած գործողություների շարքը, կարելի է թվարկել, բայց ցանկությունս մեկն է. Եթե պետք է ստանձնենք դատավորի դերը, ապա պետք է մարդկանց դատենք կամ գնահատենք նրանց կատարած աշխատանքներով, իսկ նրա անվան շուրջ շրջանառվող լուրերը ամբողջությամբ սուտ են, քանի որ նա չլինելով քաղաքական գործիչ, ստանձնել է կրկին բարձր պատասխանատվություն իր նախաձեռնությամբ,ասեմ ավելին՝ նրա հրապարակումներից և հանրային ելույթներից հետո է ,որ հասարակության լայն շրջանակներում շատերը առերեսվեցին իրականությանը, ճանաչեցին շատերին, պարզ տեսանք,թե ինչ է կատարվում մեր երկրում և որ ամենակարևորն է ՝ եթե մի պահ օրինակ մտավոր կերպով մի կողմ դնենք ընդդիմադիր դաշտը,ապա կտեսնենք, թե ինչ մտքի և մանևրելու հատկություն ունեցող տիտանի հետ գործ ունենք, ով ՀՀ ում քաղաքական եղանակներ է թելադրում միայնակ իր թիմով տեղեկատվական դաշտում, իսկ ի՞նչ կլիներ,եթե նա գործեր ազատ ու ոչ միայն այդ ոլորտում։ Եզրակացրեք ինքներդ, ճանաչենք մարդկանց նրանց գործերով,իսկ Ձեզ էլ ՝ Շնորհակալություն»: