Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախաամանորյան օրերին երկրում ձվի դեֆիցիտ սկսվեց: Ձու գնելու համար մարդիկ հերթեր էին կանգնում, այն կրկնակի եւ ավելի բարձր գնով առնելու համար:
«Երկիր»-ը այս ամսվա 4-ին տեղեկացրել էր, որ շուկայում հայտնվել են դեկտեմբերի 22-ի արտադրության ձվեր, ինչը կարող է ապացույց լինել այն բանի, որ ձվի դեֆիցիտը արհեստական է եղել: Հավանական է, որ արտադրողներն այն պահել եւ շուկա են հանել տոներից հետո:
Այս մասին «Երկիր»-ը խոսեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանի հետ: Նա նախ նշեց, որ իրենք չեն հետեւել վաճառքի հանված ձվերի ամսաթվերին, այլ հետեւել են դրա խանութներում լինել-չլինելուն:
Սակայն նշեց նաեւ, թե իրենք հին արտադրության ձվերի վաճառքի զանգվածային դեպքեր չեն արձանագրել: Ա. Սահակյանը չի հերքում, որ եղել են նման դեպքեր, բայց դրանք եզակի են եղել:
Հավանական է, որ մասնավոր խանութը չի կարողացել իր ստացած ձուն ամբողջությամբ վաճառել մինչեւ Ամանորը եւ այն շարունակել է վաճառքի հանել նաեւ տոներից հետո:
Հանձնաժողովը արձանագրել է նաեւ, որ սեւ շուկայում այդ օրերին ձուն վաճառվել է կրկնակի թանկ գնով, սակայն դեկտեմբերի 30-31-ից ձվի դեֆիցիտը սկսել է «մեղմվել», եւ այն վաճառվել է 50-60 դրամով: