կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-25 16:28
Քաղաքական

Եթե վարչապետը «Նաիրիտ»-ի վաճառված գույքի գումարով վարդ ցաներ, քառասուն տարում կհաներ այդ գումարը

Եթե վարչապետը «Նաիրիտ»-ի վաճառված գույքի գումարով վարդ ցաներ, քառասուն տարում կհաներ այդ գումարը

«Որտեղ փորձում ենք փորել, մի ցեխ է դուրս գալիս»,- ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Դաշնակցության ներկայացրած առաջարկ մասին՝ «Նաիրիտ»-ի հարցով ստեղծել ժամանակավոր հանձնաժողով:

 

Նա նշեց, որ «Նաիրիտ»-ի հարցով մութ գործարքների արդյունքում մոտ 300 մլն դոլարի վնաս է հասցվել պետությանը, այնինչ` քաղաքական մեծամասնությունը մեղադրում է ընդդիմությանը կասկածամտության մեջ: «Քիչ առաջ Դավիթ Հարությունյանը այնպես անկեղծ էր խոսքում, որ ես քիչ էր մնում հավատայի նրան: Այնպես էր խոսում` ինձ թվաց, թե գործ ունենք հրեշտակների կամ քերովբեների մի աստղաբույլի հետ: Բայց դուք ոչ թե քերովբեների, այլ քերոբների իշխանություն եք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ նշեց, որ այն գնով, որ վաճառվել է «Նաիրիտ»-ի գույքը, եթե վարչապետն այդ գումարով վարդ ցաներ, քառասուն տարում կհաներ այդ գումարը: Նա նշեց, որ «Նաիրիտ»-ի համար կազմված` կառավարության ծրագրերը ծայրից ծայր օֆշոր ու դատարկ խոստումների շարք են: «Ձեր նախագահի խոսքով եմ ասում` էժանով սղղացնում եք օտարի՞ն, ո՞նց: Սա թշնամական վերաբերմունք է սեփական երկրի արժանապատվության և սեփականության նկատմամբ»,- ասաց Արամ Մանուկյանը:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիտողություն արեց Արամ Մանուկյանին՝ ասելով. «Մեր ու ձեր նախագահ չկա, Հայաստանն ունի մեկ նախագահ»: