Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղեկացրել ենք, որ այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թատրոնի կոլեկտիվին ներկայացրեց նորանշանակ տնօրեն Վարդան Մկրտչյանին:
Մկրտչյանը, որպես տնօրեն, խոսելով իր անելիքների մասին, նշեց, որ մեկ ամսվա ընթացքում արդեն հասցրել են բավականաչափ գործառույթներ իրականացնել: Նրա խոսքով` ցանկացած կառավարում բխում է գեղարվեստական ծրագրից, և եթե չկա գեղարվեստական ծրագիր, նշանակում է, որ չկա նաև կառավարում:
Նորանշանակ տնօրենը նշեց նաև, որ հայտնի են իրենց առաջիկա անելիքները: «Առաջին լուրջ բացը, որ պետք է լրացնենք թատրոնում, հասարակայնության հետ կապերի հզորացումն է: Այդ խողովակը` թատրոն-հասարակություն, հնարավորինս պետք է ժամ առ ժամ ակտիվացնել»,- տեղեկացրեց նա:
Մկրտչյանը հայտնեց նաև, որ այս ընթացքում հանդիպել են պաշտպանության նախարարի հետ: «95-րդ թատերաշրջանի ընթացքում վաճառված յուրաքանչյուր տոմսի 10%-ը մենք փոխանցելու ենք Հայոց բանակին: Բացի դրանից` նաև այլ գործառույթներ պետք է իրականացնենք բանակում»,- ասաց նա:
Ըստ Մկրտչյանի` նախատեսված առաջիկա քայլերից է նաև IT ոլորտը կարգավորելը` ֆեյսբուքյան էջի թարմացում, նոր կայք:
«Մենք չենք կարող սահմանափակվել միայն այս հիմնական բեմով, պետք է ստեղծենք տարբեր հարթակներ, պետք է ակտիվացնենք թատերական հոսանքները մայր թատրոնի շուրջ, այլ ոչ թե` հակառակը»,- ասաց նա, ապա նշեց, որ այնքան միամիտ չէ, որ կայծակնային արդյունք խոստանա:
Այդուհանդերձ, Մկրտչյանը խոստացավ, որ տարեցտարի ունենալու ենք ավելի լավ թատրոն, և եթե չիրականացնի իր ծրագրերը, սիրահոժար կհեռանա: