կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-08 08:03
Հասարակություն

Ազնավուրի համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառված են

Ազնավուրի համերգի բոլոր տոմսերն արդեն վաճառված են

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի երեւանյան համերգը, որը նախատեսված է մայիսի 12-ին, կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Բոլոր տոմսերը, սակայն, արդեն սպառված են» Դրանք պատվիրելու համար տրամադրվող հեռախոսահամարով «ՀԺ» թղթակցի զանգին պատասխանող տղամարդն ասաց, որ տոմսերն արժեցել են 10, 20, 30, 50 հազարական դրամ, իսկ մի քանիսը՝ 60 հազար, որոնք ամբողջությամբ սպառվել են երեք օրում։ Իսկ դահլիճը, որտեղ կայանալու է Շառլ Ազնավուրի համերգը, շուրջ 2200 տեղանոց է»։

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: