|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է.
«Հայրենավաճառ ՔՊ-ական խմբակի ներկայացուցիչների չափից դուրս սուտն ու երևակայությունը վաղուց ոչ մեկին չի զարմացնում։
Իմ մոտ տպավորություն է ստեղծվել, որ նրանցից շատերն իրականում չեն հասկանում, թե ինչ է կատարվել և կատարվում ...
Ձեր քաղաքական առաջնորդը հանձնել է Արցախը, դավաճանել հազարավոր արցախահայերին․․․
Իսկ դուք շարունակում եք լռել, պահել ու պաշտել Նիկոլին՝ Ձեր վախերի, անհայրենիք, կեղծ ու վաճառված լինելու պատճառով։
Այսօր մեր թշնամիների հեռացրեցին Շուշիի լեգենդար տանկը, սկսեցին Արցախի ՊԲ-ի զինաթափումը, Ստեփանակերտում մարդիկ հերոսների հուշատախտակից հանում են իրենց զոհված հարազատների նկարները, իսկ Շիրակի մարզը ներկայացնող ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը խոսում է պետությունից, պետականությունից և ինքնիշխանությունից։
Մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի․․․
Ձեր հակահայկական քայլերը վաղուց հատել են բարոյականության և ամոթի բոլոր սահմանները․․․․»: