Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թվում է` տարեցտարի պետք է ամանորի տոնական ծրագրերը շատանան ու թարմացվեն, բայց այս տարի խայտառակություն էր. մի երկու հեռուստաալիք նոր համերգներ ու հաղորդումներ էր պատրաստել, մնացածները անամոթաբար ցույց էին տալիս անցած տարվա տոնական ծրագրերն ու համերգները: Ջղայինությունից հեռուստացույցի «պուլտը» շպրտել եմ էկրանի վրա ու ջարդել»,-ասաց 64-ամյա տիկին Նարինեն, ով ապրում է միայնակ եւ այնքան էլ հյուրեր չի ունենում, այսինքն` տան հիմնական հյուրը հեռուստացույցն է:
Հիրավի, Ամանորն անշուք էր` թե քաղաքում կազմակերպված բացօթյա միջոցառումների թվով եւ թե հեռուստատեսային ծրագրերի թարմությամբ:
«Գոնե համերգ էր լինում հրապարակում. 2011թ. եկավ ոտքի ծայրերի վրա` ասես քաղաքում բոլորը քնած են: Ամանորի ծախսերը, ձեւական հյուր գնալն ու ընդունելը, կեր` ինչքան կարող ես եւ մրցակցող կերակրատեսակները քի՞չ էր, հիմա էլ այն պաշտոնապես տոնելու ձեւը ձեւական դարձավ»,-բողոքեց Արտակ Դանիելյանը, ով հավաստիացրեց, որ մինչեւ հունվարի 7-ը թոռնիկի հետ ամեն օր զբոսնել է քաղաքի կենտրոնական փողոցներով տոնական միջոցառման մասնակցելու նպատակով, բայց` զուր:
Կինոթատրոնների վրա նույնպես հույս դնել պետք չէ, քանի որ, ինչպես տեղեկացանք, այս օրերին Ամանորի թեմատիկայով որեւէ ֆիլմ կամ մուլտֆիլմ չի ցուցադրվում` միայն «ժամկետն անց» կատակերգություններ են: