Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«2010-ին ՀՀ իշխանություններին ուղեկցել է նահանջի տրամադրությունը, ինչին զուգահեռ արտաքին ուժերի կողմից մեծացել է Հայաստանին լուծումներ պարտադրելու ճնշումը»,- հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը: Երկրի արտաքին քաղաքականությանը սպառնացող վտանգներն, ըստ նրա, դեռ հաղթահարված չեն: «Հայ-թուրքական հարաբերությունները կախված են Թուրքիայի քմահաճույքից, իրականում թուրքերը կասեցրել են գործընթացը, եւ այն օրը, երբ կվերսկսեն, ապա կվերսկսեն նույն կետից, որտեղից այն սառեցվել է»: Ըստ պատգամավորի, պետք է առնվազն կույր լինել` չտեսնելու համար, որ Ղարաբաղի խնդիրը նախապայման է հայ-թուրքական հարաբերությունների համար:
Արտաշես Շահբազյանը նաեւ տագնապալից է համարում իրավիճակը` կապված Ղարաբաղյան խնդրի հետ: «Բազմաթիվ անգամներ Հայաստանին լուծումներ են պարտադրվել, սակայն ակնհայտ է, որ երբ դու գնում ես զիջումների, քեզանից ավելին են ակնկալում, իսկ երբ ավելի վճռական ես քո շահերը պաշտպանելու հարցում, տրամադրությունները սկսվում են փոխվել: Այնպես չէ, որ մենք դատապարտված ենք կատարել քայլեր, որոնք կարող են վտանգել մեր ազգային շահերը` այս կամ այն ոլորտում»,- նշել է ՀՅԴ պատգամավորը: