Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քաղաքական տարին սկսվեց հունվարի 12-ին եւ վերջացավ դեկտեմբերի 4-ին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` հավելելով, որ տարին առանձնապես հետաքրքիր չի եղել իր համար:
Հունվարի 12-ին ընդունվեց Սահմանդրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, որից հետո ապրիլին Թուրքիայի կողմից դադարեցվեց, սառեցվեց հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը: Եվ սա նոր իրականության սկիզբ էր, ըստ քաղաքագետի.
«Դրանից առաջ էլ պարզ էր, որ հայ-թուրքական այդ գործընթացը դադարեցվելու է, սակայն հունվարի 12-ից հետո դա արդեն ակնհայտ էր»:
Քաղաքական տարին ավարտվեց Աստանայում` ԵԱՀԿ գագաթաժողովով: Սակայն Աստանայում տեղի ունենալիքն էլ կանխատեսելի է եղել Իսկանդարյանի համար: Եվ թեեւ որոշ պետություններ ակնկալիքներ ունեին այդ գագաթաժողովից, սակայն, իրականում ոչինչ չփոխվեց:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը շարունակվում է, պահպանվում է ԼՂՀ «ստատուս քվո»-ն: