կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 22:39
Տնտեսական

ՀԵՏՔ. Հրանտ Բագրատյան. 2010-ը կորցրած հնարավորությունների տարի է

ՀԵՏՔ. Հրանտ Բագրատյան. 2010-ը կորցրած հնարավորությունների տարի է

...Կառավարությունը հստակ քայլեր պետք է ձեռնարկեր: Օրինակ` պետք է մտցներ պրոգրեսիվ եկամտահարկ, չի արել: Կառավարությունը ըստ ոլորտների պետք է բիզնեսը բաժաներ` ասելով` թույլ չեմ տալիս 100 մլն դոլարից ավելի շրջանառություն մեկի մոտ, հակառակ դեպքում 25 տոկոս շահութահարկը դարձնում են 75 տոկոս  կամ 95: Պետք է պայքարեր խոշորի դեմ, չթողներ փոքրիկ դաշտը փոքրանա մի քանի հոգու վրա: Էս 10-15 օլիգարխն են խանգարում էս երկրում, էս երկիրը պարտավոր է պատմություն ունենալ, նրանք պատմություն չեն ստեղծի: Կառավարությունը պարտավոր էր հայտարարել հանքերի գինը եւ վաճառել, հո հանքն էլ չե՞ն սեփականաշնորհել: Էս փոքրիկ քայլերը կբերեին 1 մլրդ դոլար: Կառավարությունը հանգիստ կարող էր 50 դոլարի փոխարեն տալ 80 դոլար թոշակ, իսկ պետական ոլորտում միջին աշխատավարձը բարձրացնել 350-370 հազար դրամի: Ես դա 10 օրում կանեմ: Ես սոցիալիստ չեմ, բայց ես էս ծայրահեղությունների դեմ եմ:

 

Հաճախ ասում են` վայրենի լիբերալիզմ, հենց իրենք են վայրենի լիբերալիստ: Կառավարությունը պարտավոր է ցրել, ինքը մեկ-մեկ հասկանում, ասում է` պարտավոր ենք դիվերսիֆիկացնել տնտեսությունը, բայց զարգացման ճյուղերը դիվերսիֆիկացնելու համար պետք է դիվերսիֆիկացնել կատարողներին, 10 հոգու փոխարեն 10.000 պետք է լինի, պետք է ապակենտրոնացած կապիտալիզմ ստեղծել: Չի կարելի հանդուրժել, որ 11 տոկոս ՀՆԱ-ի դեպքում ինչ-որ մեկը 3,5-4 մլրդ դոլար ունենա, սա սխալ կառավարման հետեւանք է: Չեմ խոսում այն մասին, որ այդ բոլորը գողացված է: Ով իրենց հետ սերտ է, դառնում է իրենց աչքի լույսը եւ միլիարդատեր:

 

Ինչ քայլ Կառավարությունը ձեռնարկեց, սխալ դուրս եկավ: Օրինակ` Կառավարությունը ՀԴՄ է մեզնից ուզում: Գնացեք «Միկա» բենզալցակայան եւ ՀԴՄ ուզեք, եթե ձեզ չծեծեն, լավ է: Գիտեք Կառավարությունը չգիտի՞ էս մասին, դրանից հետո ես էդ Կառավարության ղեկավարին համարում եմ ծաղրածու: Դու ումի՞ց ես ՀԴՄ ուզում, կանաչի վաճառողից: Որեւէ քայլում մենք չտեսանք, որ Կառավարությունը հետեւողական մի բան աներ: Կամ վերցնենք էս մեքենաների ապահովագրությունը: Սա ապահովագրություն չէ, սա պարտադիր հարկ է, խելք չունեին, գոնե մի երկու անգամ խորհրդակցեին, գոնե ինտերնետը բացեին եւ տեսնեին` Ռուսաստանում ի՞նչ պրոբլեմներ եղան, ինչպե՞ս արեցին: Վերցրել են ընդունել օրենքը Ռուսաստանի ամենահին տարբերակով...