«Ծրագրային բոլոր ծախսերը տարբեր ոլորտներում, որ նախատեսված էր 2010-ին, 100 տոկոսով, իրականացել են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը: Դավթյանը նաեւ նշեց, որ եղել է նաեւ պլանի գերակատարում. տարվա սկզբին բյուջեով նախատեսված էր ՀՆԱ-ի 1.2 տոկոս աճ, բայց տարին փակվել է 2.5-ով: Միակ բացասականը, ըստ Դավթյանի, գնաճն ու ժողովրդագրական ցուցանիշներն են` մեկնողների ու եկողների բացասական սալդոն: Այս շեղումներն էլ հանրապետական պատգամավորը բացատրում է գյուղատնտեսության ոլորտում գրանցված 14 տոկոս անկումով: Պատգամավորի հավաստմամբ`եթե այս անկումը չլիներ, ապա ՀՆԱ-ն 2.6-ի փոխարեն կլիներ 5 տոկոս: