Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դեկտեմբերի 25-ին կմեկնարկի Ձմեռային Փառատոն Հայաստան 2010-ը: Փառատոնը կսկսվի Երեւանի քաղաքապետարանից Սիրահարների այգի շարժվող տոնական շքերթով:
Արդեն չորրորդ տարին է, Ձմեռային փառատոնն ուրախացնում է եւ´ փոքրերին, եւ´ մեծերին, իսկ այս տարի՝ առավել եւս, քանի որ միջոցառումների շարքը ընդլայնվել է, իսկ ամենամեծ նորույթը Կաղանդ պապն է, ով ամբողջ փառատոնի ընթացքում ներկա է լինելու միջոցառումներին:
Փառատոնի շրջանակներում լինելու են երաժշտական օրեր, անցկացվելու են հեքիաթասացություններ, խաղեր, բնապահպանական տոնածառների ցուցահանդես եւ այլ միջոցառումներ: Միջոցառումներն անցկացվելու են Սիրահարների այգում, իսկ մուտքն անվճար է լինելու:
Ձմեռային Փառատոն Հայաստան 2010-ի կարգախոսն է «Միասին գունավորենք ձմեռը», եւ կազմակերպիչները խոստանում են առաջնորդվելով այս կարգախոսով՝ ստեղծել տոնական տրամադրություն Երեւանի բնակիչների, ինչպես նաեւ հյուրերի համար:
Մի բան էլ, եթե պատրաստվում եք մասնակցել միջոցառումներին, տանից դուրս գալուց առաջ ձեզ հետ վերցրեք հին կամ նոր խաղալիքներ, գրքեր եւ գրենական պիտույքներ: Փառատոնի վերջում կազմակերպիչները այդ ամենը որպես բարեգործություն կուղարկեն «Զանգակատուն» հասարակական կազմակերպությանը, որն էլ իր հերթին իրերը կբաժանի իր ծրագրերում ընդգրկված երեխաներին: Այպիսով եւ´ դուք կզվարճանաք. եւ´ կուրախացնեք այդ իրերի կարիքն ունեցող երեխաներին: