կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-23 02:06
Քաղաքական

2010-ին ականներ են դրվել, ապտակները` կստանանք 2011-ին

2010-ին ականներ են դրվել, ապտակները` կստանանք 2011-ին
«2010-ին կառավարման որակը չփոխվեց, ավելին` եղավ վտանգավոր: Մի բան` ՀՀ իշխանությունները ոչ միայն չկարողացան պաշտպանել իրենց քաղաքացիներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի աղետալի հետևանքնեից, այլև իրականացրեցին վտանգավոր ռեֆորմներ, որոնք ստիպեցին մարդկանց կանգնել երկրից հեռանալու քայլի առջև»,- լրագրողների հետ հադիպման ժամանակգնահատելով 2010-ը տնտեսական տեսակետից` ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Բանախոսը հիշատակեց ժամեր առաջ ԱԺ-ում ընդունված «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքը, որը նոր դժվարություններ կառաջացնի բնակչության համար: Ստ.Սաֆարյանը չմոռացավ ևս մեկ անգամ հիշել ԱՊՊԱ-ն` ասելով, որ սա հանրապետության քաղաքացու գրպանի կողոպուտի ևս մեկ ձև է: Ըստ բանախոսի` ժողովուրդը ըմբռնմամբ է մոտենում, որ պետությունը շատ հարցերում իրեն չի օժանդակում, իսկ պետությունը բոլորովին չի փորձում մտնել քաղաքացու վիճակի մեջ` պարտադրելով վերջին գումարները տալ կառավարության հերթական նորամուծության համար, որոնք, ըստ Սաֆարյանի, ուղղված են սեփական ժողովրդի դեմ: «2010-ին ականներ են դրվել, որոնց ապտակները դեռ 2011-ին ենք տեսնելու: Ցավում եմ, որ այս •ույներով եմ ներկայացնում, բայց ես մեղավոր չեմ»,-ասաց է ԱԺ պատգամավորը` թեման փակելով: