Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Մարսել քաղաքում տեղի կունենա «Հայերեն գիրք-2010» միջազգային գրական փառատոնը: Ավանդույթի համաձայն փառատոնին մասնակցում հայ գրողներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի պատվավոր նախագահն է Անրի Թրուայան, պատվավոր հյուրերը՝ Շառլ Ազնավուրը, Ռոբերտ Գեդիկյանը, Ալեն Թերզյանը, Դիդիե Փարաքյանը եւ այլոք: Տարբեր ժամանակներում փառատոնին մասնակցել են էլեն Կերիլիսը, Փիթեր Բալաքյանը, Ժան-Մարի Գառզուն: Վերջին անգամ՝ 2006-ին, հայաստանաբնակ գրողներից փառատոնի պատվավոր մրցանակի է արժանացել Պերճ Զեյթունցյանը:
Այս տարի Մարսելի գրական փառատոնի «Մեսրոպ Մաշտոց» մրցանակը շնորհվելու է հայաստանաբնակ երիտասարդ գրող Արեգ Ազատյանին: Նրան շնորհվելու մրցանակ՝ «Հայ գրականության լավագույն հույսերից մեկը» անվանակարգում:
Արեգ Ազատյանը 2000 թվականին մամուլում տպագրված պատմվածքների համար արժանացել է Ռուբեն Սեւակի անվան գրական մրցանակի: 2004-ին արձակ ստեղծագործությունների շարքի համար էլ արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին:
24-ամյա արձակագիրն արդեն չորս արձակ ժողովածուների, մի շարք կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է: Նրա ֆիլմերը ներկայացվել են ավելի քան 20 միջազգային հեղինակավոր կինոփառատոններում: Արեգ Ազատյանի առաջին «Կյանք արեւից վերեւ» գիրքը լույս է տեսել, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: Մտածողության ու փիլիսոփայության համար նրան իրավանբ անվանում են հայ գրականության Փոքրիկ Իշխան՝ Անտուան Դե Սենտ Էքզյուպերի: