|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնից հետ է կանչել գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանին: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնել է ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, որ նման որոշում կայացվել է նախօրեին կուսակցության քաղաքական խորհրդի նիստում:
Գյուղնախարարի պորտֆելը քվոտայով պատկանում է ՕԵԿ-ին: Այթուր Բաղդասարյանը հայտնել է, որ նախարարի նոր թեկնածուի անունը հայտնի կդառնա Ամանորից հետո։ «Կան մի քանի թեկնածուներ, որոնց անունները հիմա չեմ կարող տալ։ Նրանց առաջադրումը որոշակի ժամկետ ու քննարկում է պահանջում»,- ասել է Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյո՞ք նախարարին հետ կանչելը կուսակցության նկատմամբ ճնշումներով է պայմանավորված, Արթուր Բաղդասարյանը պատասխանել է. «Ճնշելն յադքան էլ հեշտ չէ: Մենք գտնվում ենք մեր գործընկերների հետ քաղաքական երկխոսության դաշտում: Դա մեր քաղաքական թիմի որոշումն է, բայց քանի որ ՀՀ նախագահը ընդհանուր քաղաքական ղեկավարն է այսօր, բնականաբար, այդ որոշումը ես քննարկել եմ նաեւ նախագահի հետ»: