կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-21 12:54
Հասարակություն

Yerkir.am-ը գիշերօթիկ դպրոցի երեխաների Ամանորն իսկական տոն կդարձնի

Yerkir.am-ը գիշերօթիկ դպրոցի երեխաների Ամանորն իսկական տոն կդարձնի

Մեզ` հայերիս համար Ամանորը յուրօրինակ տոն է: Ոմանք այն նշում են ընտանեկան ջերմության մեջ, ոմանք արտերկրում կամ հանգստյան տներում: Բայց դեռ շատ ընտանիքներ կան, որոնց համար Ամանորը ցուցադրական նշանակություն ունի: Սեղանային մրցակցության գիրկն ընկած «գլամուր» հայերի մի զգալի զանգված ջանք չի խնայում, որ իր տոնական սեղանը հարևանի, ընկերոջ, ենթակայի, խնամու, ամենամոտ ազգականի սեղաններից ավելի լավը լինի:

 

Եվ այս «անասնական մրցավազքի» մեջ շատերը պատրաստ են նույնիսկ վարկով սեղան գցել, հյուր ընդունել և հյուր գնալ: Առատ սեղաններ ունենալու մոլուցքը ազգի դեգրադացիայի վառ օրինակներից է: Այս մասին կարելի է երկար խոսել, գրել, քննարկել, բայց… Ամանորն իսկական տոն է երեխաների համար: Մեր շրջապատում շատ ընտանիքներ կան, որոնք այդ օրը չեն նշում մի պարզ պատճառով` յուրաքանչյուր օր տոն է, եթե կարողանում են այդ օրը լուծել իրենց ընտանիքի կենցաղային նվազագույն պահանջները: Ավելի խոցելի են անօթեւան ծերերն ու գիշերօթիկ դպրոցներում սովորող երեխաները:


Yerkir.am-ի փոքր և համեստ խմբագրակազմը Ամանորի նախաշեմին այցելելու է Երևանի մտավոր թերզարգացած երեխաների թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցը և այնտեղ սովորող 55 երեխաների հետ նշելու է Նոր տարին: Մենք դիմում ենք մեր ընթերցողներին խնդրանք-առաջարկով` եկեք միասին աջակցենք այդ երեխաներին և նրանց Ամանորը փորձենք դարձնել հնարավորինս հիշարժան:

 

Ձեր կողմից հատկացված օժանդակությունը (նվերներ, տաք հագուստ, գումար և այլն) կարող եք վստահել մեր խմբագրությանը, իսկ մենք վստահեցնում ենք, որ ձեր աջակցությամբ, նաև մասնակցությամբ (ըստ ցանկության) ամեն ինչ կանենք, որ նրանց պարգևենք այն ջերմությունը, որի կարիքը երեխաներն ունեն: