կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-29 10:08
Քաղաքական

Հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները. Փաշինյանը հորդորել է Ամանորն անցկացնել ՀՀ-ում. «Հրապարակ»

Հետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները. Փաշինյանը հորդորել է Ամանորն անցկացնել ՀՀ-ում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական եւ «Քաղպայմանագրի» վերնախավին Նիկոլ Փաշինյանը հորդորել է ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում։ Սակայն նրանց մեջ եղել են մարդիկ, ովքեր արդեն տոմսեր են գնել, հյուրանոցներ ամրագրել եւ ստիպված են եղել հրաժարվել վաղօրոք նախատեսված ուղեւորություններից։ Նրանք ետ են վերադարձրել տոմսերը, չեղարկել ամրագրումները, որոշ գումարներ կորցրել։
 
Փաշինյանը՝ ինքը, դեկտեմբերի 31-ին լինելու է Հանրապետության հրապարակում, ապա տարեմուտը նշելու է կառավարական ամառանոցում՝ ընտանիքի հետ։ Նա թերեւս կարծում է, որ նորաթուխ իշխանությունը պետք է համեստ կենցաղի օրինակ ցույց տա»։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: