|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Միանում եմ. «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը՝ նկատի ունենալով այսօր հրապարակված՝ ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանի և «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավաբան Ռուբեն Մելիքյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ այսօր իրավապաշտպաններ՝ Լարիսա Ալավերդյանը, Ավետիք Իշխանյանը և Ռուբեն Մելիքյանը հայտարարություն էին տարածել, որում խորը անհանգստություն և խորը մտահոգություն էին հայտնել փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում ծավալված իրադարձություններին և արձանագրել, որ օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումն ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը։
Հայտարարությունը բաց է իրավաբանների և իրավապաշտպանների միանալու համար։ Ստորագրություններն ամփոփվելու են փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-ին և առաջարկվում է ՀՀ-ում գործող հասարակական և քաղաքական կառույցներին Հանրապետության նախագահին դիմել համանման կոչով։