Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր տարվա գիշերը տեղումներ չենք ունենա՝ Yerkir.am-ին այս մասին ասել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ում համար տխրություն է, ում համար ուրախություն: Մեկը ձյուն է ուզում, մյուսը՝ ջերմություն: Այնպես չի որ ժողովուրդը, բոլորը ձյուն են ուզում: Մարդիկ հարյուր ու մի կարիք ունեն, իրենց պետք չի ցուրտ և սառը եղանակը: Այնպես չի որ մեր ազգաբնակչությունը ապահովված է կոմունալ պայմաններով, միայն իրենց պակասում էր ցուրտն ու սառնամանիքը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
2020թ.-ի առաջիկա օրերին կպահպանի առանց տեղումների և պարզկա եղանակ, բարձր ջերմային ֆոնով:
«Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը +12 +13 աստիճան կլինի: Հունվարի 3-ի լուսադեմին Միջերկրական ծովի շրջաններից կմոտենա ցիկլոնային դաշտ՝ տեղումնաբեր պրոցես, որն իր ուժով այնքան էլ հզոր չէ, տեղումներ կառաջացնի շրջանների զգալի մասում: Ամսի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում շրջանների զգալի մասում կլինեն թույլ տեղումներ, հիմնականում՝ ձյան տեսքով»,-նշեց Սուրենյանը:
Տեղումները կանխատեսվում են թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարը նորմայից տաք կլինի 3-4 աստիճանով: