|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեւանում դելֆինարիայի բացման օրը` դեկտեմբերի 24-ին, ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Կիեւում: Այս մասին հայտնում է էկոլոգիական հասարակական դաշինքը:
Կիեւի էկոլոգների նամակում նշված է, որ այդպես նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին` որոնք հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստան դելֆինների ներկրումը ապահովող «Ներում» ընկերության անօրինական գործողությունների դեմ:
Իրենց հերթին հայ ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել նույնպես դեկտեմբերի 24-ին` ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիայի հարեւանությամբ: