Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Ինչպեսև կանխատեսում էինք, նոր հարկային քաղաքականության հետևանքով տարբեր խմբեր, արդարացիորեն, այս օրերին իրենց բողոքի ձայնն են բարձրացնում։
Այսօր Կառավարության շենքի մոտ էին ոսկու շուկայի աշխատակիցները, իսկ քաղաքապետարանից իրենց դժգոհությունն էին հայտնում սուրճի սարքերի բիզնեսով զբաղվողները։
Ընդդեմ հարկերի բարձրացման որոշման ակցիաներ կտեսնենք նաև առաջիկայում, պարբերաբար։
Ամեն ինչ արվում է, որ Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծվեն անբարենպաստ պայմաններ։ Հունվարի 1-ից կրկնակի՝ 5-ից 10 տոկոսով բարձրացվեց շրջանառության հարկը։ Այս քաղաքականության հետևանքով, տասնյակ հազարավոր քաղաքացիներ հնարավոր է փակեն իրենց բիզնեսները՝ դառնալով գործազուրկ։
2021 թվականից «Գույքահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությամբ սկսվեց գույքահարկի բարձրացումը, որը տարեցտարի բարձրանալով՝ 2026 թվականին կհասնի 100 տոկոսի։
Այս տարվանից թանկանում է նաև աղբահանության վճարը։ Եթե նախկինում մեկ շնչի համար վճարվում էր 200 դրամ, այսուհետ հաշվարկն իրականացվելու է մակերեսով՝ 1 քառ/մ-ի դիմաց՝ 13 դրամ։ Մակերեսով հաշվարկը աբսուրդային է, և շատ քաղաքացիների դեպքում աղբահանության վճարը կարող է թանկանալ կրկնակի, եռակի, քառակի անգամ։
Բազմիցս խոսել ենք նաև տրանսպորտի եռակի թանկացման, առաջարկվող անհեթեթ փաթեթների մասին։ Ի դեպ, վարորդներին խոստացված աշխատավարձի բարձրացումն ու աշխատանքային պայմանների բարելավումը այդպես էլ մնաց չիրագործված։ Այս ամենը զարմանալի չէ․ գործ ունենք մի իշխանության հետ, որի համար սուտն ու կեղծիքը սովորական երևույթներ են։
Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը օր օրի առաջացնում է բիզնեսի գրեթե բոլոր ուղղություններով զբաղվող մարդկանց, մասնագիտական տարբեր խմբերի զայրույթը։ Թանկացումների հետևանքով վատթարանում է մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական դրությունը։
Իհարկե, ուրախալի է, որ շատերը դառնում են առավել գիտակից և պահանջատեր, իրականացնում են բողոքի զանազան ակցիաներ, փորձում պաշտպանել իրենց իրավունքները։
Սակայն, պետք է գիտակցել, որ այսպիսի իշխանությունների դեմ պայքարը արդյունավետ կարող է լինել ոչ թե առանձին-առանձին, այլ համախմբված պայքարի պարագայում։
Չպետք է խուսափել նաև խնդիրները քաղաքականացնելուց։ Թանկացումները, հակապետական, հակազգային այս բոլոր որոշումները ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅԱՆ արդյունք են։
Եվ այս ամենն ունի ՔԱՂԱՔԱԿԱՆ լուծում։
Հետևաբար, այս բոլոր մարտահրավերները՝ սոցիալականից մինչև անվտանգային, կարող են լուծվել բոլորիս՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու պարագայում»: