կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 07:05
Առանց Կատեգորիա

Երեւանի դելֆինարիայի բացումը` դեկտեմբերի 24-ին

Երեւանի դելֆինարիայի բացումը` դեկտեմբերի 24-ին
Երեւանի «Նեմո» դելֆինարիայի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին: Այդ օրը սպասվում է 2 ներկայացում` ժամը 15-ին եւ 19-ին: Տոմսի արժեքը 2 հազար դրամ է: Մինչեւ 5 տարեկան երեխաների մուտքը անվճար է: Ծնողները պետք է ներկայացնեն երեխաների տարիքը հավաստող համապատասխան փաստաթուղթ:

 
Դելֆինարիան ունի 4 դելֆին եւ 2 ծովակատու: Դելֆինարիան գործելու է ամբողջ տարվա ընթացքում: Ամռանը եւ ձմռանը ներկայացումները անցկացվելու են նույն սրահում: Ձմռանը սրահը փակված կլինի ապակյա ծածկով: Դելֆինարիան գտնվում է Կոմիտասի այգում: Այն նախատեսված է 900 մարդու համար: