|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Երկիր մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ քաղաքացիներից մեկը ՀՅԴ ցուցակով պատգամավորի թեկնածու Բագրատ Եսայանին էր դիմել` ասելով, որ զավակը քրոնիկական ռևատիզմով 3-րդ կարգի հաշմանդամ էր, սակայն առանց բացատրելու, թե ինչու, զրկել են հաշմանդամության կարգից:
Եսայանն ի պատասխան նշեց, որ մեր երկրում թե' նախորդ իշխանությունների օրոք, թե' հիմա սոցիալապես ամենախոցելի խմբերն են դառնում գոտիները ձգելու քաղաքականության առաջին զոհերը: Նրա խոսքով` նախորդ իշխանության օրոք նպաստներից զրկվեցին գործազուրկները, իսկ այսօր էլ խոսվում է սոցիալական նպաստի կրճատման մասին` պատճառաբանությամբ, թե վատ հոգեբանություն է ձևավորում:
«Խնայողությունը հասնում է ընդհուպ մինչև այդտեղ` հաշմանդամություն ունեցող մարդկանց կարգից զրկելը, որ պետության վրայից սոցիալական ծախսերի բեռը թեթևացնեն: Սա ամենաանարդար ճանապարհն է, քանի որ պետությունը հենց նրա համար է, որ սոցիալական խոցելի խմբերին առնի իր հոգածության տակ: Այստեղ է, որ Դաշնակցությունն ունի մյուս քաղաքական ուժերից արմատապես տարբերվող մոտեցում, և սոցիալական համերաշխության այն մոդելը, որի մասին մենք խոսում ենք, կարծես չի ընդունվում որևէ ուժի կողմից` թե' նախորդ, թե ներկայիս իշխանությունների կողմից»,- ասաց Եսայանը: