| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Խաղաղության հիմնադրամը» հրապարակել է «Խոցելի պետությունների ինդեքս-2016» ամենամյա վերլուծական աղյուսակը, որը ներկայացնում է աշխարհի 178 երկրների սոցիալական և տնտեսական կայունության մակարդակը:
Ըստ զեկույցի`  ամենախոցելի երկիրը Սոմալին է: Ամենախոցելիների առաջին տասնյակում են նաեւ  Հարավային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկան, Սուդանը, Եմենը, Սիրիան, Չադը, Կոնգոն, Աֆղանստանը, Հաիթին:
Ամենաապահով՝ քիչ խոցելի երկիրն աշխարհում Ֆինլանդիան է, որ վերջին՝ 178-րդ հորիզոնականում է:
Ամենաքիչ խոցելիների 10-յակում են երկրներն են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Դանիան, Շվեյցարիան, Ավստրալիան, Իռլանդիան, Շվեդիան, Իսլանդիան և Կանադան:
 
 Հայաստանը 109-րդ հորիզոնականում է (նախազգուշացվող երկրների շարքում),եւ, փաստորեն,տարածաշրջանում լավագույն դիրքն է զբաղեցնում:
Ադրբեջանն 85-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 79-րդ: Վրաստանը զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը, Իրանը՝ 47-րդ:
Ռուսաստանը խոցելիների թվում 65-րդն է:
Ուսումնասիրության ընթացքում հաշվարկվում են ռազմական, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական կայունության 12 ցուցանիշները, այդ թվում` փախստականների և ներքին տեղահանության ենթարկվածների հարցը, անհավասար տնտեսական զարգացումը, աղքատության մակարդակը, իշխանությունների լեգիտիմությունը, հանրային ծառայությունների որակը, մարդու իրավունքների ու օրենքի պահպանումը, արտաքին միջամտությունները: