կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-28 16:39
Տնտեսական

Տոնական և նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն

Տոնական և նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն

Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2018թ. դեկտմեբերի 29-ին, 31-ին և 2019թ. հունվարի 3-5-ը՝ ժամը 10.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրվել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին, ֆիզիկական անձանց և մաքսային ներկայացուցիչներին:

Մաքսատուն-վարչությունների, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից տոնական և նախատոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն: