կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-21 03:29
Սպորտ

Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է

Ինտերի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է
Առավոտյան «Ինտերի» նախագահ Մասսիմո Մորատտին հեռացրել է ակումբի գլխավոր մարզիչ` Ռաֆայել Բենիտեսին: Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը` այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իսպանացի մասնագետ Բենիտեսը, մամուլի ասուլիսի ժամանակ աշխարհի ակումբային խաղերի եզրափակչից («Ինտեր»-«Մազեմբե» 3:0) հետո, ակումբի ղեկավարությանը պահանջ է ներկյացրել` ձեռք բերել 3 նոր ֆուտբոլիստ : Ակումբի նախագահն ասել է, որ գլխավոր մարզչի նման պահանջներն անհեթեթ են: Ինտերի նոր մարզչի ֆավորիտ է հանդիսանում Զենիթի ներկայիս մարզիչ` Լուչանո Սպալլետտին: Սակայն Մորատտին հայտնել է, որ այս մասին ոչինչ չի պատրաստվում ասել: