Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության ավագ մասնագետ, դատական ծառայության երկրորդ դասի խորհրդական Արման Խաչատրյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից:
Yerkir.am-ի տեղեկություններով` Խաչատրյանը պաշտոն է ստանալու ՀՀ արդարադատության նախարարությունում: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ա. Խաչատրյանը կնշանակվի հիշյալ ծառայության պետ, սակայն ներկայումս այդ պաշտոնը թափուր է:
Հիշեցնենք, որ ծառայության նախկին պետ Արսեն Բաբայանը նշանակվել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:
Ի դեպ, ԱԺ-ում տեղեկություններ են շրջանառվում, որ նրա թեկնածությունն այդ պաշտոնին առաջարկել է ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: