Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կարծիքով, «Ինտերի» դեմ խաղում գրանցված արդյունքը գոհացնող չէ: Այս մասին հայտնում են «Ռոմայի» պաշտոնական էջից։
«Հրաշալի հանդիպում անցկացրեցինք, սակայն ամոթալի էր, որ նման խաղն ավարտեցինք ոչ-ոքի: Մենք հրաշալի էինք գործում հատկապես առաջին կեսում: Կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց վերջնամասում գնդակ բաց թողեցինք»,- ասել է Մխիթարյանը։
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ինտերին»: Հյուրերին`«Ինտերի» ֆուտբոլիստներին, հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Սակայն խաղակեսի վերջնամասում «Ռոմայից» Սպիանցոլան վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Երկրորդ կեսի մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց մայրաքաղաքային թիմին: Բայց «Ռոմային» չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: «Ինտերից» հաշվի հավասարությունը վերականգնեց Լուկակուն, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: «Ռոմա»-«Ինտեր»`2:2: