|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ամերիկացի գեներալ Ջոն Ալենը հրաժարվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից: Ավելի վաղ այս պաշտոնը նրան հանձնելու որոշում էր կայացրել նախագահ Բարաք Օբաման, ապա նաեւ՝ Պենտագոնը, որը երկար ժամանակ հետաքննություն էր անցկացնում` պարզելու համար` Ալենի արտաամուսնական կապերի մասին տեղեկությունները հավաստի՞ են, թե՞ ոչ:
«Հյուրիեթ»-ի հաղորդմամբ՝ Ալենը հայտարարել է, որ ցանկանում է թոշակի անցնել՝ պատճառաբանելով, թե կինն առողջական խնդիրներ ունի: Դեռեւս հայտնի չէ՝ ով է առաջադրվելու թափուր մնացած պաշտոնում: