Հայտնի է, որ երեկ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնապես հայտարարել է զբաղեցրած պաշտոնը լքելու մասին: AS պարբերականը հայտնել է այդ որոշման պատճառները. տեղեկացնում է Газета.ру-ն:
Պարբերականի տվյալներով` 45-ամյա մարզիչը չի կարողացել ընդհանուր լեզու գտնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ տրանսֆերների հարցում: Մասնավորապես` Զիդանին անհանգստացնում էր ակումբում հարձակվողներ Քրիշտիանու Ռոնալդուի և Հարեթ Բեյլի ապագան:
Ֆրանսիացին նաև համաձայն չի եղել ակումբի ղեկավար Կեպա Արիսաբալագուիի` Ռոբերտ Լևանդովսկուն և Նեյմարին ձեռք բերելու ցանկության հետ: