Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի «փեսայի» սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հոր` Սամվել Սարգսյանի գործը: Վերջինս մեղադրվում է 2012թ. սեպտեմբերի 13-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի գործունեությանը միջամտելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության` Ս. Սարգսյանն իր բարեկամ վկա Ա. Գրիգորյանին կոչ է արել, նաեւ պահանջել, որ այլևս ցուցմունք չտա, չպատասխանի քննիչի հարցերին, չստորագրի որևէ փաստաթուղթ, ինչի արդյունքում Ա. Գրիգորյանն, առանց քննիչի կողմից հարցերին պատասխանելու և ստորագրելու հարցաքննության արձանագրությունը, լքել է քննիչի աշխատասենյակը:
Այս ամենը վերաբերում է Ղուկասյանի փեսայի սպանության քրեական գործին: Այսինքն` սույն քրեական գործով ամբաստանյալի հայրը խոչընդոտել է գործով իր բարեկամի ցուցմունք տալուն: Արդյունքում` Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, և գործն արդեն ուղարկվել է դատարան, իսկ դատական նիստը նշանակված է սույն թվականի հունվարի 18-ին: Գործը լսելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Է. Մանուկյանը:
Իսկ Ղուկասյանի փեսայի սպանության գործի քննությունը, որը նշանակված էր այսօր, հետաձվեց: Պատճառը ամբաստանյալի` պաշտպան չունենալն էր: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 5-ին: