|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկացրել էինք, որ «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Բեթթին, ով էլ մրցույթում հանդես կգա իր «People of the sun» երգով:
Բեթթիի երգի տեսահոլովակն արդեն պատրաստ է: Առաջին անգամ հայկական երգարվեստում տեսահոլովակը նկարահանվել է «սելֆի վիդեո» տարբերակով` նկարահանողը, բնականաբար, հենց Բեթթին է: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի մասնակիցն ինքն է հոլովակ նկարահանում։ Երգի ստեղծման աշխատանքում կատարողին օգնել են կոմպոզիտոր Մանե Հակոբյանը, բանաստեղծ–երգահան Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը։
«Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան ստեղծագործական թիմն այս տարի ստացել էր մասնակցության 87 հայտ` Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, Արցախից: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: