կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-12 12:44
Տարածաշրջան

Սա ոչ թե երգի մրցույթ է, այլ միասեռականների խրախճանք. թուրք լրագրող

Սա ոչ թե երգի մրցույթ է, այլ միասեռականների խրախճանք. թուրք լրագրող

Ըստ Hurriyet-ի՝ թուրք լրագրող Ջենգիզ Սեմերջիօղլուն հայտնել է, որ Թուրքիան ճիշտ որոշում է կայացրել՝ չմասնակցելով «Եվրատեսիլ»-ին:

 

«Այս օրերն էլ տեսանք: «Եվրատեսիլ»-ում հաղթել է Ավստրիայի «մորուքավոր կինը»՝ Կոնչիտան: Երբ այս մասին լսեցի, մտածեցի՝ TRT-ն (Թուրքիայի պետական ալիք) հասկացել էր, թե գլխին ինչ է գալու: Պատկերացրեք՝ եթե Թուրքիան մասնակցեր «Եվրատեսիլ»-ին, ստիպված էր լինելու «մորուքավոր կնոջ» ողջ կատարումը ուղիղ եթեր հեռարձակել: Կնոջ տեսքով տղամարդու երգը հազար ու մի քննադատությունների էր արժանանալու, ու դրանից TRT-ն ընկնելու էր գլխացավանքի մեջ: Կարծում եմ, որ այս տարվա հաղթողից հետո մեզ համար «Եվրատեսիլ»-ն այլևս ավարտված է: Քանի որ հաստատեցինք, որ սա ոչ թե երգի մրցույթ է, այլ միասեռականների խրախճանք»,- գրել է նա:

 

Նշենք, որ Թուրքիան այս տարի հրաժարվել էր մասնակցել «Եվրատեսիլ»-ին քվեարկության կարգը չհավանելու պատճառով: