կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 12:39
Հասարակություն

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար. Yerkir.am-ին հայտնում են ԵՊՀ-ից:

Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ մրցույթն անցկացվելու է մարտի 23-ին: Դրան կարող են մասնակցել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում ունե­ցող անձինք:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է  ներկայացնել 2020 թ. փետրվարի 12-ից մինչև մարտի 7-ը` ժամը 16:00-18:00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հո­գա­բար­ձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. 

ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման, ռեկտորի նշանակման և նրա հետ աշխա­տան­քա­յին պայմանագրի կնքման կարգը սահմանվում է «Երևանի պետական հա­մալ­սարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանո­նա­կարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաս­տաթղթեր» կայքում (documentation.ysu.am):