Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մոսկվայի Կիեւսկի կայարանի ու «Եվրապեյսկի» առեւտրի համալիրի միջեւ ընկած հարապարակը շրջափակել են ոստիկանության ջոկատի հատուկ նշանակության (OMOH) մարտիկները:
Այնինչ ИнтерФакс-ը հաաղորդել էր, թե ոստիկանության թվի ավելացում չի նկատվում Կիեւսկի կայարանի մերձակայքում:РИА Новости-ի տվյալներով, «Եվրապեյսկիի» մոտ 10 ոստիկանական ավտոմեքենա եւ OMOH-ի երեք ավտոբուս է կանգնած:
Վերջին օրերին Կիեւսկի կայարանին հարող հարապարակը ԶԼՄ-ներում շրջանառվում էր իբրեւ հյուսիսկովկասցիների հնարավոր ելույթների վայր՝ ի պատասխան դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում հավաքված «էթնոհանցագործության» դեմ չթույլատրված միտինգի, որին հետեւեցին հարձակումներ կովկասցիների ու միջինասիացիների վրա Մանեժնայա հրապարակում եւ մայրաքաղաքի մետրոյի կայարաններում:
Շուտով, միտինգից հետո, ինտերներտում լուրեր տարածվեցին դեկտեմբերի 15-ին Կիեւսկի կայարանի մոտ պատրաստվող պատասխան գործողության մասին: Ենթադրվում էր նաեւ, որ Մանեժնայա հրապարակում զանգվածային անկարգությունները կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 12-ին: Ոստիկանությունը շուրջկալեց հրապարակը, կիրակի օրը բախումներ չեն արձանագրվել Մոսկվայի կենտրոնում:
Մանեժնայա հրապարակի միտինգին մասնակցել էր ավելի քան 5 հազար մարդ: Միտինգի անցկացման պաշտոնական պատճառը «Սպարտակի» ֆուտբոլասեր Եգոր Սվիրիդովի սպանությունն էր դեկտեմբերի 6-ին հյուսիսկովկասցիների հետ ծեծկռտուքում: Միտինգից հետո, որը վերաճեց զանգվածային անկարգությունների եւ ոստիկանության հետ բախումների, 7 մարդ հոսպիտալացվել է, իսկ տուժածների ընդհանուր թիվը հասել է 32-ի: Նրանց թվում նաեւ երկու հայ պատանիներ կան: